ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Օր առաջ տրամադրել արտոնություն

Օր առաջ տրամադրել արտոնություն
29.09.2014 | 13:40

Այսօր ԱԺ նստաշրջանում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց իր հեղինակած «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծը և առաջարկեց քվեարկել հօգուտ այդ օրինագծի, որը արտոնություններ է տրամադրելու սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Նա հիշեցրեց ամռան իրադարձությունները, որոնցից տուժել են սահմանամերձ գյուղերի բնակիչները: Փաշինյանն ասաց, որ այդ օրինագծով առաջարկվում է արտոնություններ տրամադրել համայնքների կոնկրետ բնակիչներին: Ըստ ԱԺ պատգամավորի՝ այդ օրինագծին կողմ քվեարկելը ոչ միայն ազգային անվտանգության խնդիր է, այլև քաղաքացիական պատասխանատվության:

Օրինագիծը մերժվեց, քանի որ նրան կողմ էր քվեարկել 49, դեմ՝ 3, ձեռնպահ 50 ԱԺ պատգամավոր:
Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, ԱԺ-ում ուշադրություն հրավիրեց նաև այն փաստի վրա, որ կրիմինալ պատմությունների մեջ հայտնված Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որևէ համոզիչ բացատրություն չտվեց այդ հարցին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2044

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ